17 հունվարի 2012 - 12:36 AMT
Հայաստանի դեսպանը Օտտավայի քաղաքապետին ներկայացրել է հայ-կանադական համագործակցությունը

Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը քաղաքավարական այցերի շրջանակներում հանդիպեց Օտտավայի քաղաքապետ Ջիմ Ուոթսընին:

Վերջինիս խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց հայ-կանադական քաղաքական, առեւտրա-տնտեսական և մշակութային համագործակցությունը, դրա զարգացման հեռանկարները: Քաղաքապետը, իր հերթին, տեղեկություններ հաղորդեց քաղաքապետարանի գործունեության, հատկապես մշակույթի ոլորտում իրականացվող միջոցառումների, դրանց շրջանակներում երիտասարդ արվեստագետների աշխատանքների խրախուսմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ:

Կողմերը շեշտել են մունիցիպալ, առեւտրա-տնտեսական և մշակութային բնագավառներում համագործակցության ակտիվացման և ընդլայնման կարեւորությունը: