17 հունվարի 2012 - 13:03 AMT
Սերգեյ Սմագին. Արոնյանը և Կարլսենը ունեն Վեյկ ան Զեեում վերջնական հաջողության հասնելու ամենամեծ շանսերը

«Լևոն Արոնյանը և Մանգուս Կարլսենը ցուցադրում են ամենաբովանդակային խաղը Վեյկ ան Զեեի առաջնությունում»,- Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սերգեյ Սմագինի խոսքը փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Համաշխարհային վարկանիշի առաջատար Կարլսենը 3 տուրերում հավաքել է 2.5 միավոր և գլխավորում է աղյուսակը, վարկանիշային աղյուսակում երկրորդ Լևոն Արոնյանը զիջում է ընդամենը 0.5 միավորով:

«Առաջնության մեկնարկին ամենալավը խաղում էին այն շախմատիստները, ումից որ դա սպասվում էր: Առայժմ ամենալավը խաղում են Արոնյանն ու Կարլսենը: Ֆավորիտները լավ խաղ են ցուցադրում: Արոնյանն, օրինակ, առաջին տուրերում հաղթել է մրցակիցներին` գործադրելով առավելագույն ջանքեր»,-ասել է Սմագինը:

3-րդ տուրում Արոնյանը սև ֆիգուրներով զիջել է Կարլսենին, և Սմագինն ընդգծել է, որ նրենք խաղացել են շատ տպավորիչ պարտիա, որի ընթացքում երկու մրցակիցներն էլ բարձունքում են եղել:

«Անհաջող խաղացած էտյուդից հետո, Արոնյանը պաշտպանվում էր մինչև վերջ, և Կարլսենի խաղը մեծ տպավորություն թողեց. Նա պարտիան հաղթեց ամենաբարձր մակարդակով, հատկապես հաշվի առնելով այն, որ Արոնյանի դիմադրության մակարդակը ևս շատ բարձր էր: Կարծում եմ` Լևոն Արոնյանը և Մանգուս Կարլսենը ունեն Վեյկ ան Զեեում վերջնական հաջողության հասնելու ամենամեծ հնարավորությունը»,-հավելել է գրոսմայստերը:

4-րդ տուրում Արոնյանը կխաղա Գատա Կամսկու, իսկ Կարլսենը` Ֆաբիանո Կարունայի դեմ: