Յուրի Խաչատուրովը կմասնակցի ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների Շտաբի պետերի նիստին

Յուրի  Խաչատուրովը կմասնակցի ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների Շտաբի պետերի նիստին

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել` մասնակցելու հունվարի 17-19-ը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Եվրատլանտյան գործընկերության, Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի և Կոսովոյի շուրջ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի և գործընկեր պետությունների Շտաբի պետերի նիստերին: Այցի շրջանակներում նախատեսվում են նաև գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովի հանդիպումները Եվրոպայում ՆԱՏՕ-ի Դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջ.Ստավրիդիսի և այլ գործընկերների հետ, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---