17 հունվարի 2012 - 13:31 AMT
Ոստիկանություն. ԱՊՊԱ-ն ու տեխզննումը պարտադիր են

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքների համաձայն,ԱՊՊԱ պայմանագիր ունենալը, ինչպես նաև տեխնիկական զննության և ԱՊՊԱ կտրոնները տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր են, իսկ դրանց բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին կնքել ԱՊՊԱ պայմանագրեր և տրանսպորտային միջոցը վարել միայն տեխնիկական զննության և ԱՊՊԱ կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում: