17 հունվարի 2012 - 15:30 AMT
Երևանում կբացվի «Հնդկաստանը հայերի աչքերով» լուսանկարների ցուցահանդես

Հունվարի 20-22-ը «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունենալու «Հնդկաստանը հայերի աչքերով» լուսանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսը կազմակերպել է Հայ-hնդակական bարեկամություն ՀԿ-ն Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ և նվիրվելու է Հնդկաստանի Հանրապետության օրվա 63-րդ տարելիցին:

Ցուցահանդեսի նպատակն է Հնդկաստան այցելած հայ ճամփորդների կողմից արված լուսանկարով ներկայացնել Հնդկաստանի մշակութային և պատմական հրաշքները:

Ըստ կազմակերպիչների, միջոցառումը կհամախմբի բոլոր նրանց, ովքեր սիրում են հնդկական մշակույթը և չեն ուզում բաց թողնել հնդկական մշակույթի հետ շփվելու հնարավորությունը: Բացի դրանից, այն Հայաստանում հայ-հնդկական ողջ համայնքի համար միավորվելու և մտքեր ու տպավորություններ փոխանակելու ևս մեկ առիթ կլինի:

Ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվելու Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրան: