17 հունվարի 2012 - 17:34 AMT
Վերին Լարսի անցակետը փակ է լինելու բոլոր տեսակի մեքենաների համար ևս 6 օր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը` հիմնվելով վրացական կողմի տրամադրած պաշտոնական տեղեկատվության վրա, հայտարարում է, որ առաջիկա 5-6 օրերի ընթացքում` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, Վերին Լարսի սահմանային անցակետը փակ է լինելու բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար, ասվում է նախարարության մամլո հաղորդագրության մեջ:

Խցանումներից խուսափելու նպատակով խնդրում ենք ավտովարորդներին` նշված ժամանակահատվածում զերծ մնալ Վերին Լարսի անցակետով երթևեկելուց: Անցակետի վերաբացման վերաբերյալ կհայտնվի լրացուցիչ: