Ֆրանսիական հեռուստաալիքը միացել է «Փարաջանով» ֆիլմի արտադրությանը

Ֆրանսիական հեռուստաալիքը միացել է «Փարաջանով» ֆիլմի արտադրությանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիական Arte France Cinema հեռուստաալիքը միացել է «Փարաջանով» ֆիլմի արտադրությանը, որի նկարահանումները սկսվել են անցյալ տարի, հայտնում է Analitika.at.ua-ն՝ հղում անելով ուկրաինական «Ինտերֆիլմ» կինոստուդիային:

Ականավոր նկարիչ, տոտալիտար միջավայրում զարմանալիորեն ազատ մարդու կյանքին նվիրված դրամային աջակցելու մասին ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի կինոյի պետական գործակալությունը, ինչպես նաև հայ, վրացի և նորվեգացի պրոդյուսերներ: Ֆիլմի ռեժիսորներն են Ելենա Ֆետիսովան (նաև սցենարի հեղինակ) և Սերժ Ավեդիքյանը, որը Կաննի 2010թ. կինոփառատոնում «Շների պատմությունը» ֆիլմի համար արժանացավ Ոսկե արմավենու ճյուղի: Նկարահանումները տեղի կունենան Ուկրաինայում, Ֆրանսիայում, Վրաստանում և Հայաստանում:

«Ինետրֆիլմ» կինոստուդիան այսօրվա դրությամբ նկարահանել է մի քանի գեղարվեստական ու փաստագրական ֆիլմեր, որոնց մեծ մասի ռեժիսորը Ելենա Ֆետիսովան է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---