2011-ի հարկային եկամուտների շուրջ 60%-ն ապահովել է Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը

2011-ի  հարկային եկամուտների  շուրջ 60%-ն ապահովել  է Խոշոր հարկ  վճարողների հարկային  տեսչությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին կազմակերպվել է տարեկան առաջին աշխատանքային խորհրդակցությունը. խոշոր հարկատուների հետ հանդիպմանը ՊԵԿ ղեկավարության կողմից ներկայացվել են համակարգում իրականացված բարեփոխումները, մասնավորապես հարկային վարչարարության հիմնական ուղղությունները:

Տնտեսության զարգացմանը զուգընթաց ավելանում է խոշոր հարկ վճարողների ընտրության չափանիշներին համապատասխանող տնտեսվարող սուբյեկտների քանակը, և եթե, օրինակ 2010թ.-ին Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված էին ընդամենը 344 կազմակերպություններ, 2011թ-ին` 440, ապա 2012-ին տեսչության կողմից սպասարկվելու են արդեն 462 տնտեսվարող սուբյեկտներ:

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանի խոսքերով, 2011թ.-ին տեսչությունը ձեռքբերումներ է արձանագրել հետևյալ հիմնական ուղղություններով. «Հաջողվել է խոշոր հարկ վճարողների կողմից ապահովել բյուջեով ծրագրավորված հարկային եկամուտների և պարտադիր սոցվճարների անհրաժեշտ մուտքերը: 2011 թվականին խոշոր բիզնեսը բյուջե է վճարել շուրջ 204,0 մլրդ դրամի հարկեր և 40,0 մլրդ դրամ պարտադիր սոցվճարներ: Նախորդ տարվա համեմատ հարկերի գծով մուտքերի աճը կազմել է 19% կամ 32,0 մլրդ դրամ, իսկ պարտադիր սոցվճարների գծով` 43% կամ 12,0 մլրդ դրամ: Նշված հարկային եկամուտներում աճել է ուղղակի հարկերի (շահութահարկի և եկամտահարկի) տեսակարար կշիռը: Բյուջետային եկամուտների մեջ դրանք կազմել են 59,3%` նախորդ տարվա 97.0 մլրդ դրամի դիմաց կազմելով 121,0 մլրդ դրամ»:

Պետական բյուջեի հարկային եկամուտների կազմում աճել է խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի տեսակարար կշիռը: Աշոտ Արզումանյանն ընդգծել է, որ հարկային մարմնի կողմից ապահովված պետական եկամուտների շուրջ 60%-ն ապահովվել է ԽՀՎ ՀՏ կողմից` նախորդ տարվա 54,5%-ի դիմաց, հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---