Ջոն Պրեսկոտը դրական է գնահատել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում

Ջոն Պրեսկոտը դրական է գնահատել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում

PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդունեց Հայաստանի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի համակարգող լորդ Ջոն Պրեսկոտին։ Ինչպես հաղորդում է օմբուդսմենի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնց թվում էին մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում 10 զոհերի մահվան հանգամանքների քննությունը և մարտյան հետևանքների վերացման ճանապարհները, 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև իրավապահ մարմինների համակարգում բարեփոխումները։

Ջոն Պրեսկոտը դրական գնահատեց ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում։ Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին իր պատրաստակամությունը հայտնեց օժանդակելու քննարկված խնդիրների հետ կապված յուրաքանչյուր նախաձեռնությանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---