Հայաստանի նախագահը ԵԽԽՎ համազեկուցողի հետ քննարկել է բարեփոխումներն ու առաջիկա ընտրությունները Հայաստանում

Հայաստանի նախագահը ԵԽԽՎ համազեկուցողի հետ քննարկել է բարեփոխումներն ու առաջիկա ընտրությունները Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցող Ջոն Պրեսկոտին: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, նախագահը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ի հետ ձևավորված կառուցողական հարաբերությունները և այդ գործընթացում Ջոն Պրեսկոտի անմիջական ներգրավվածությունը: Սերժ Սարգսյանը նշել է, որ ԵԽԽՎ համազեկուցողի հետ վերջին հանդիպումից հետո համագործակցության դաշտում որոշակի դրական զարգացումներ են արձանագրվել:

ԵԽԽՎ համազեկուցողը ևս ընդգծել է, որ կտրուկ տարբերություն է նկատում իր առաջին այցից հետո: Դրական փոփոխությունները, նրա խոսքով, Հայաստանի քաղաքական գործիչների հետ ունեցած իր հանդիպումների բովանդակությունից էլ ակնհայտ են:

Հանդիպման ժամանակ նախագահը և Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողն անդրադարձել են դատաիրավական, ոստիկանության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցերին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---