Ադրբեջանը կհետևի ժողովրդավարությանը Կոնգոյում և Կորեայում. Մեկը լիներ, հետևեր ժողովրդավարությանն Ադրբեջանում

Ադրբեջանը կհետևի ժողովրդավարությանը Կոնգոյում և Կորեայում. Մեկը լիներ, հետևեր ժողովրդավարությանն Ադրբեջանում

PanARMENIAN.Net - «Ադրբեջանը կնախագահի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հարցով ՄԱԿ ԱԽ հանձնաժողովում:

Նախագահի տեղակալները կլինեն Մարոկկոն և Պակիստանը»,- հաղորդել է այսօր Day.Az-ին Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլլաևը: Բացի այդ, Աբդուլլաևի խոսքով, «Ադրբեջանը նախագահի տեղակալ կլինի զանգվածային խոցման զենքի տարածման հարցով հանձնաժողովում, որտեղ նախագահելու է ՀԱՀ-ը, իսկ մյուս տեղակալները կլինեն Պորտուգալիան և Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունը»:

«Այնուհետև Ադրբեջանը նախագահի տեղակալ կլինի Սուդանի գշով հանձնաժողովում, որտեղ նախագահելու է Կոլումբիան: Ադրբեջանը նախագահի տեղակալ է լինելու նաև Մերջավոր Արևելքում իրադրության հարցով հանձնաժողովում և Կորեայի դեմոկրատական հանրապետության հարցով հանձնաժողովում»,- նշել է նա:

Այդ ամենը էական չէր լինի, եթե չլիներ մի, իսկ ավելի ճիշտ մի քանի «բայց»: Բերենք միայն դրանցից մի քանիսը:

2011թ. օգոստոսի 16: Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը շոկի է ենթարկել Գերմանիայի մարդու իրավունքների պաշտպան Մարկուս Լենինգին, որը Բաքվում էր եռօրյա ճանաչողական այցով: «Ինձ չհաջողվեց հանդիպել դատապարտված երիտասարդ ակտիվիստ Բահթիյար Հաջիևի հետ: Ավելին, ինձ մերժեցին, քանի որ արդարադատության նախարարությունը հանդիպման համաձայնություն չի տվել»,- ասել է Լենինգը:

«Ես դա գնահատում եմ, որպես կոպիտ խախտում, քանի որ ԵԽ անդամ երկրում նման վերաբերմունքը մեկ այլ երկրի օմբուդսմենի հանդեպ անթույլատրելի է»,-ասել է Լենինգը Բաքվում տված մամլո ասուլիսում:-«Այսօր ամենուր խախտվում են քաղաքացիների իրավունքները: Դեռ Հեյդար Ալիևն էր ասում, որ Ադրբեջանն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, սակայն, ժողովրդավարությունն առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանությունն է: Բոլոր ընտրություններն Ադրբեջանում չեն համապատասխանել միջազգային չափանիշներին»:

2011թ. սեպտեմբերի 30: 2010թ. մրդու իրավունքների վերաբերյալ զեկույցի մեջ ընդգրկված խորհրդատվությունների կատարման մասին իր հոդվածում Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերի հանձնակատար Թոմաս Համարբերգը գրում է. «Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, մասնավորապես` խոսքի ազատության ապահովման հետ կապված լուրջ խնդիրներ կան»: ԵՄ հանձնակատարն իր հոդվածում նաև ադրբեջանական իշխանություններին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր բանտարկյալներին, որոնք ձերբակալվել են քաղաքական հայացքների, ինչպես նաև հակակառավարական արտահայտությունների համար: Ավելին, առկա տեղեկությունների համաձայն, որոշ միջազգային կազմակերպություններ բազմաթիվ արգելքների են բախվել երկրում դրության մոնիթորինգի իրականացման ժամանակ: Բացի այդ, Համարբերգը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել երկրում ապահովել մարդու իրավունքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնադրության համաձայն: «Խոսքի և կամարտահայտման ազատությունը ժողովրդավարության խորհրդանիշներն են, և դրանք պետք է ապահովել»,- նշել է հանձնակատարը:

2011թ. դեկտեմբերի 13: Ադրբեջանը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իմիտացիա է անում: Այդ մասին Obyektiv.tv հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության պատասխանատուՌեյչել Դեմբերը:

«Դա երևում է նաև երկրի զեկույցներից, որոնք ներկայացվում են միջազգային կառույցներին: Ավելին, միջազգային ստանդարտներին համապատասխանող նորմալ օրենսդիր բազայի շղարշի ետևում, թաքնված է օրենքների անփույթ իրագործում»,- հայտարարել է իրավապաշտպանը: Դեմբերի խոսքով, Ադրբեջանի քաղաքական և դատական իշխանությունները, նրա իրավապահ մարմիններին չեն կարողանա մոլորեցնել միջազգային հանրությանը, քանի որ բոլորն էլ գիտեն, որ երիտասարդ ակտիվիստները ձերբակալված են իրենց հայացքների համար: «Բանտերում դեռևս տասնյակ մարդիկ կան, ովքեր պատժվել են խոսքի և հավաքների ազատության օրինական իրավունքն իրականցնելու փորձի համար»,-ընդգծել է նա:

Նման կարծիքների շարքը կարելի է անվերջ շարունակել: Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են. Կոնգոյի և Կորեայի «բախտը բերել է»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---