18 հունվարի 2012 - 10:40 AMT
Փետրվարին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական խաղ կանցկացնի Սերբիայի և Կանադայի հետ

«Փետրվարի 28 և 29-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Կիպրոսում երկու ընկերական խաղ կանցկացնի Սերբիայի և Կանադայի ազգային ընտրանիների հետ: Պայմանագիրը մոտ օրերս ստորագրելուց հետո ավելի հստակ համոզված կլինեք, որ խաղերը լինելու են հենց այդ երկու հավաքականների հետ», - այս մասին իր facebook-ի էջում գրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Այդ օրերին Հայաստանի հավաքականը 2012 թվականին իր առաջին ուսումնամարզական հավաքն է անցկացնելու Կիպրոսում: Ինչպես հաղորդում է canadasoccer.com կայքը, Կանադայի և Հայաստանի խաղը կկայանա փետրվարի 29-ին, այն կլինի այս հավաքականների առաջին հանդիպումը: «Հայաստանի հավաքականը EURO-2012 ընտրական մրցաշարում թողել է լավ տպավորություն»,- ասել է Կանադայի ընտրանու գլխավոր մարզիչ Ստեֆան Հարտը: