Yahoo!-ի համահիմնադիրը լքել է ընկերությունը

Yahoo!-ի համահիմնադիրը լքել է ընկերությունը

PanARMENIAN.Net - Yahoo!-ի համահիմնադիրներից Ջերի Յանգը հեռացել է ընկերությունից։ Նա չի մեկնաբանել իր հեռանալու պատճառը, միայն հայտնել է, որ ժամանակն է այլ հետաքրքրություններով զբաղվելու։ Yahoo!-ի ղեկավարությունը նշել է, որ Յանգն ինքն է որոշում կայացրել հեռանալու մասին, գրում է BBC-ն։

Yahoo!-ի գործադիր տնօրեն Սքոտ Թոմսոնը Յանգին անվանել է պիոներ, որն ընկերությանը նորարարությունների ժառանգություն թողեց։

Ջերի Յանգը հիմնադրել է Yahoo!-ն 1995-ին Դեյվիդ Ֆայլոյի հետ։ Նա 2007-ից 2009 թթ-ին եղել է գործադիր տնօրենը։

Նրա հրաժարականից երկու շաբաթ առաջ ընկերությունը նոր գործադիր տնօրեն նշանակեց հայտնի վճարային համակարգ PayPal ընկերության նախկին գործադիր տնօրեն Սքոտ Թոմսոնին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---