18 հունվարի 2012 - 11:39 AMT
Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 23-ին կմեկնի Սոչի

Նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, հունվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի: Այցի շրջանակներում նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների երկկողմ հանդիպում, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Նույն օրը տեղի կունենա նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: