18 հունվարի 2012 - 11:47 AMT
Լևոն Արոնյանը Վեյկ այն Զեեում մրցանակ է ստացել լավագույն պարտիայի համար

Վեյկ ան Զեեի շախմատային փառատոնի կազմակերպիչները որոշել են չորրորդ տուրի լավագույն հաղթանակները: Չնայած նրան, որ հայ գրոսմայստերն այս անվանակարգում հաղթում է արդեն երրորդ անգամ, նա առաջին անգամ կստանա 500 եվրո մրցանակը: Այս տուրում նա հաղթեց Գատա Կամսկուն ԱՄՆ-ից: Հայ գրոսմայստերը վաստակել է 3 միավոր և կիսում է 1-2 տեղերը նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Հունվարի 18-ին մրցաշարում հանգստյան օր է, իսկ 5-րդ տուրում Արոնյանը կհանդիպի Լյուկ Վան Վելիի (Հոլանդիա) հետ: Մրցաշարում ժամանակի հսկողությունը 100 րոպե է 40 քայլի համար, այնուհետև` 50 րոպե 20 քայլի համար և 15 րոպե մինչև պարտիայի ավարտը` ավելացնելով 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: Առաջնությունը կավարտվի հունվարի 29-ին, և շախմատիստները բացի հունվարի 18-ից կհանգստանան նաև հունվարի 23-ին և 26-ին: