18 հունվարի 2012 - 12:15 AMT
Microsoft-ը հրապարակել է Windows 8-ի պլանշետների տեխնիկական պահանջները

Microsoft –ը հրապարակել է Windows 8 պլանշետային համակարգիչների համար տեխնիկական պահանջները։ Microsoft-ը հատկապես միտված է ստեղծել այսպես ասած փոխարկելի դիզայն, որը սպասվում է, որ ճանաչելի կլինի թե՛ Intel և թե՛ ARM չիպերով սարքերի համար։ Այս մասին հաղորդում է CNET-ը։

Փոխարկելի ձևը սահմանվում է որպես ավտոնոմ սարք, որը միավորում է իր մեջ համակարգիչը, էկրանը, վերալիցքավորվող սնուցման աղբյուրը մեկ տեղում՝ կցված մեխանիկական ստեղնաշարին և ցուցիչ սարքին։

Սարքի կոճակները պետք է լինեն հինգը՝ ձայնը բարձրացնելու և իջեցնելու կոճակ, պտույտի արգելափակում (rotation lock), Windows Key և սնուցում։

Պլանշետի մյուս անհրաժեշտ պարամետրերն են՝ NFC, WLAN, Bluetooth 4.0, Էկրանի չափսը՝ 1366x768, տեսախցիկը՝ 720p, USB-ն՝ USB 2.0, գրաֆիկան՝ Direct3D 10 device w/ WDDM 1.2 driver և ծավալը՝ 10Գբ։