18 հունվարի 2012 - 13:11 AMT
Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում բարձրացել է 45-րդ տեղը

Հունվարի 18-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է 2012 թվականի առաջին վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է մեկ հորիզոնականով և զբաղեցնում է 45-րդ տեղը 612 միավորով:

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան նախկինի պես 9-րդն է 1082 միավորով, Դանիան՝ 11-րդը 1035 միավորով, Չեխիան բարձրացել է 31-րդ հորիզոնականը 749 միավորով, Բուլղարիան` 83-ը 410 միավորով, իսկ Մալթան նահանջել է 156- րդ հորիզոնականը 140 միավորով:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1564 միավորով: Երկրորդ տեղում է աշխարհի արծաթե մեդալակիր Հոլանդիայի հավաքականը 1365 միավորով: 3-րդ տեղում Գերմանիան է 1345 միավորով: