Հունվարի 19-ին՝ Դինքի սպանության օրը, Ստամբուլում լայնածավալ ակցիա տեղի կունենա

Հունվարի 19-ին՝ Դինքի սպանության օրը, Ստամբուլում լայնածավալ ակցիա տեղի կունենա

PanARMENIAN.Net - Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս Ստամբուլում նախատեսվում է լայնածավալ ակցիա՝ նվիրված հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի աղբյուրը Ստամբուլում, այս տարի նախատեսվում է մեծ միջոցառում, քանի որ սպանության օրը համընկավ այդ գործով Ստամբուլի դատարանի դատավճռի կայացման հետ:

«Ակցիան երկու փուլով կանցնի՝ ցերեկը և երեկոյան: Սկզբում խաղաղ երթ կկայանա Տաքսիմ հրապարակից մինչև «Ակոսի» խմբագրություն՝ տեղի ժամանակով 13:00-ին, իսկ երեկոյան երթը կանցնի Իսթիքլյալ գլխավոր փողոցով»,-ասել է աղբյուրը: Ինչպես հայտնի է, երեկ Ստամբուլում լայնամասշտաբ բողոքի ակցիա է տեղի ունեցել Ստամբուլի դատարանի դատավճռի դեմ: Նախօրեին դատարանը ցմահ բանտարկության դատապարտեց Էրհան Թունջելին ու 10 տարվա ազատազրկամն Յասին Հայալին՝ Դինքի սպանության գործով:

Դատավարությունը տևեց 5 տարի: Հրանտ Դինքը սպանվել է 200թ. հունվարի 19-ին իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը:

Դինքի ընտանիքի փաստաբանները գտնում են, որ Սամասթը գործիք է եղել հանցագործության պատվիրատուների ձեռքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---