18 հունվարի 2012 - 14:23 AMT
Samsung-ը չի պատրաստվում գնել BlackBerry-ին

Samsung Electronics ընկերության ներկայացուցիչ Ջեյմս Չունգը հայտնել է, որ չի պատրաստվում գնել Research In Motion (RIM) ընկերությունը։ Այս կերպ Samsung-ը հերքում է այն հոդվածը, որը հրապարակվել էր երեկ տեխնոբլոգերից մեկի կողմից։ Հոդվածում նշվում էր, թե իբր ընկերությունը գնում է BlackBerry-ի բաժնետոմսերի 8%-ը, գրում է Bloomberg-ը։

Samsung-ը չի հետաքրքրված նաև RIM-ի օպերացիոն համակարգով։ RIM ընկերությանը բաժնետոմսերի արժեքը 2011-ին 75%-ով նվազեց՝ զիջելով իր դիրքերը մրցակիցներին՝ Apple-ին, Samsung-ին և Adnroid-ին։