18 հունվարի 2012 - 15:20 AMT
Լորիս Ճգնավորյանն առաջին անգամ հանրությանը կներկայանա որպես նկարիչ

Հունվարի 20-ին Թեհրանի «Շիրին» ցուցասրահում տեղի է ունենալու հայտնի դիրիժոր Լորիս Ճգնավորյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, հայտնում է Tehran Times-ը:

Մինչ այդ Ճգնավորյանը երբեք չէր նկարել, ոչ էլ ունի համապատասխան կրթություն: «Ես հավատում եմ, որ նրա նկարները վիզուալ երաժշտություն է, որոնք արձագանքում են էմոցիաները կտավների վրա: Ճգնավորյանի նկարները ներշնչված են սիմֆոնիաներից, օպերաներից և այլն», ասում է ցուցասրահի տնօրեն Շիրին Պարտովին: Ցուցահանդեսում ներկայացված են դիրիժորի 22 նկարներ, հրատարակվել է նաև կարծիքներ պարունակող գրքույկ: