18 հունվարի 2012 - 16:06 AMT
Հայաստան-Կանադա ընկերական հանդիպումը կկայանա Լիմասոլի «Ցիրիոն» մարզադաշտում

Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիայի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև հունվարի 18-ին ստորագրված պայմանագրի համաձայն, Հայաստանի և Կանադայի ազգային հավաքականների հանդիպումը կկայանա Կիպրոսի Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում, PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Խաղը նշանակաված է փետրվարի 29-ին:

Սա լինելու է Հայաստանի և Կանադայի հավաքականների առաջին հանդիպումը: ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը, իսկ Կանադան 74-րդ տեղում է: