Ադրբեջանցի հաքերները «վրեժխնդիր» են եղել Իրանից պատասխան կիբերհարձակումներով

Ադրբեջանցի հաքերները «վրեժխնդիր» են եղել Իրանից պատասխան կիբերհարձակումներով

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի հաքերները հարձակում են գործել մի քանի տասնյակ իրանական կայքերի վրա՝ ի պատասխան Ադրբեջանի կառավարական ինտերնետ-ռեսուրսների վրա գրոհների, հայտնում է BBC-ին: Կոտրված կայքերից միայն երեքն են կառավարական, մյուս 40-ը եղել են իրանական .ir դոմենի գոտում:

Կոտրված կայքերում հաքերները զետեղել են իրենց խմբավորման լոգոտիպը և «Հունվարի 20. Չենք մոռացել» գրառումը: Հունվարի 20-ն Ադրբեջանում սգո օր է՝ Բաքվում խորհրդային զորքերի կողմից ընդդիմության ճնշման հիշատակին:

Ոճրագործները կոտրված էջերում նաև բացասական բովանդակության ուղերձներ են թողել Ռուսաստանի, Հայաստանի, ինչպես նաև AzerianCyberarmy խմբավորման հասցեին, որը պատասխանատու է Ադրբեջանի մի շարք պետական կայքերի վրա հարձակում գործելու համար:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, ադրբեջանական կայքերի վրա հարձակումը կազմակերպվել էր Իրանում: AzerianCyberarmy խմբավորման անվանումն այս դեպքում կարող է վերաբերվել Իրանի ադրբեջանցիներին, որոնք բնակվում են Իրանի հյուսիս-արևմուտքում:

Հունվարի 16-ին Ադրբեջանում իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության կայքում հանցագործները «վիրավորական դիտողություններ» են թողել իշխանությունների հասցեին՝ զգուշացնելով «արաբական գարնան» մասին: Կոտրվել էին նաև Սահմանադրական դատարանի, ՆԳՆ-ի , կրթության նախարարության կայքերը

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---