The Guardian. Ակնհայտ է, որ Հրանտ Դինքի սպանությանում ներգրավված են եղել նաև պաշտոնական անձինք18 հունվարի 2012 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Սատմբուլի դատարանի որոշումը այն մասին, որ Հրանտ Դինքի սպանությունը նախապես ծրագրված չի եղել, ավելի հեռացրեց մեզ ճշմարտությունից: Այդ մասին բրիտանական The Guardian-ին հայտնել է Թուրքիայի Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Էնդրյու Գարդները: «Դեռևս հետաքննության հենց սկզբից` 5 տարի առաջ, ակնհայտ էր, որ Հրանտ Դինքի սպանությանը մասնակցել են նաև պաշտոնական անձինք, և որ հետաքննությունում աշխատում են մարդիկ, ովքեր միասնական ցանց են ներկայացնում»,-Գարդների խոսքն ընդգծում է Guardian-ը: «Այդ որոշումը կարող է հանգեցնել իշխանությունների անպատժելիությանը»,-ընդգծել է իրավաբանը: Նախօրեին թուրքական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Էրխան Թունջելիին և 10 տարի ազատազրկման Յասին Խայալին, ովքեր մեղադրվում են «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասնակցության մեջ: Գործով դատավարությունը ավարտվել է լրագրողի սպանությունից 5 տարի անց: 2007թ հունվարի 19 Հրանտ Դինքը սպանվել էր իր պարբերականի խմբագրության առջև: Սպանության մեջ կասկածվող 17-ամյա Օգյուն Սամաստը ձերբակալավել էր միջադեպից 23 ժամ անց: 2011թ ամռանը Ստամբուլի դատարանը կայացրեց Սամաստին 21 տարի ազատազրկման ենթարկելու որոշումը: Լսումների ընթացքում Սամաստը հայտարարել էր, որ դարձել էր թուրք իշխանությունների հակահայկական պրոպագանդայի զոհ: Դինքի ընտանիքի դատապաշտպանները կարծում են, որ Սամաստը հանցագործությունը պատվիրողների ձեռքում ընդամենը գործիք էր: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |