The James town. Բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյաները լավատեսությամբ են սպասում հայաստանյան խորհրդարանական ընտրություններին

The James town. Բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյաները լավատեսությամբ են սպասում հայաստանյան խորհրդարանական ընտրություններին

PanARMENIAN.Net - « Բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյաները բավականին լավատես են ընթացիկ տարվա մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որոնք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կփորձի օգտագործել որպես մեկնարկ` 2013թ նախագահական ընտրություններում հաղթելու համար»,-գրում է «The James town foundation»:

Հոդվածի հեղինակը նաև ընդգծում է, որ կայանալիք խորհրդարանական ընտրությունները լուրջ փորձություն կլինեն Սարգսյանի ժողովրդավարական իրավասությունների համար: «Հայաստանի նախագահի վարչակազմը ամբիցիոզ խոստում է տվել`վերջ տալ անցյալի ընտրական խնդիրներին և երաշխավորել է, որ 2012թ ընտրությունները լինելու են հետխորհրդային ժամանակների ամենաժողովրդավարական ընտրությունները»,-գրում է պարբերականը, նշելով, որ ընտրությունների կառավարումը լուրջ նշանակություն կունենա Սարգսյանի` նախագահի պաշտոնում ընտրվելու տեսանկյունից:

Նաև ընդգծվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը 2011թ նոյեմբերի 28-29 Վաշինգտոնում`Հարավային Կովկասին նվիրված կոնֆերանսում ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունն իսկապես հետաքրքրված է ազատ և արդար ընտրությունների կազմակերպման հարցում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---