ՈւԵՖԱ-ն կազմել է XXI դարի խորհրդանշական հավաքական

ՈւԵՖԱ-ն կազմել է XXI դարի խորհրդանշական հավաքական

PanARMENIAN.Net - Հունվարի 18 ՈւԵՖԱ-ն կազմել է XXI դարի խորհրդանշական հավաքական: Թիմը կազմվել է ֆուտբոլային երկրպագուների 11 ամենամյա հարցումների արդյունքում, որոնք իրականացվել են ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում:

XXI դարի հավաքականի դարպասապահ է դարձել Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, պաշտպաններ` Դանիել Ալվեշը (Բրազիլիա, «Բարսելոնա»), իտալացի Ալեսսանդրո Նեստան («Միլան»), Ջոն Թերրին (Անգլիայի հավաքական, «Չելսի») և Կարլես Պույոլա (Իսպանիայի հավաքական, «Բարսելոնա»):

Կիսապաշտպանության գիծը կազմել են Կրիշտիանո Ռոնալդուն (Պորտուգալիայի հավաքական, «Ռեալ»), Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» անդամներ Անդրես Ինյեստան և Խավին, ֆրանսիացի Զինեդին Զիդանը: Դարի թիմի հարձակվողներ են դարձել ֆրանսիացի Թյերի Անրին և «Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մոսսին:

Պահեստային խաղացողներ են ճանաչվել Ջանլուիջի Բուֆֆոնը, բրազիլացի Կական և Ռոնալդինյոն, անգլիացի Սթիվեն Ջերարդը և Պավել Նեդվեդը Չեխիայից: Հավաքականի գլխավոր մարզիչ է ճանաչվել մադրիդայան «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---