Թբիլիսիի հայկական սուրբ Նշան կիսավեր եկեղեցին կվերականգնվի հայ մասնագետների կողմից

Թբիլիսիի հայկական սուրբ Նշան կիսավեր եկեղեցին կվերականգնվի հայ մասնագետների կողմից

PanARMENIAN.Net - Թբիլիսիի հայկական սուրբ Նշան կիսավեր եկեղեցու վերականգնման աշխաըանքների համար անհրաժեշտ է մոտավորապես 838 հազար դոլար: Այդպիսին են Վրաստանի Հուշարձանների պահպանության ազգային գործակալության նախնական հաշվարկները, հայտնում է blagovest-info.ru-ն:

Հայկական տաճարի վերականգնման ծրագիրը մշակվել է Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարների կողմից` վրացական մայրաքաղաք հայ մասնագետների վերջերս կատարած այցի ժամանակ: Սուրբ Նշանը փլուզման վտանգի առջև է հայտնվել հունվարի 9 միջադեպից հետո, երբ փլուզվել էր եկեղեցու հյուսիս-արևելյան մասը: Հայկական կողմը մտահոգություն է հայտվել այդ առնչությամբ և դիմել է վրացական իշխանություններին` լուրջ քայլեր ձեռնարկելու խնդրանքով: Եկեղեցին կառուցվել է 1701թ:

Հայ և վրացի մասնագետները բանակցությունների արդյունքում կազմել են միջոցառումների պլան, որի համաձայն սկսվելու են եկեղեցու պահպանման և վերականգնման աշխատանքներ: Նախ պետք է եկեղեցու ներսում մաքրման աշխատանքներ սկսվեն և այն պետք է փակվի մարդկանց համար, քանի դեռ չեն սկսվել ռեստավրացիոն աշխատանքները: Տարածքի մաքրման պարտականությունն իր վրա է վերցրել Թբիլիսիի քաղաքապետարանը:

Ապա սկսվելու են քանդված մասերի վերականգնման աշխատանքները: Դա կիրականացնեն հայ մասնագետները: Ժամանակի ընթացքում կկազմվի ամբողջ տաճարի վերականգնման պլանը: Այդ առումով կարևոր կլինի ֆինանսական աջակցությունը: Դեռ պարզ չէ` որ կողմն իր վրա կվերցնի ծախսերը:

Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև սբ. Աստվածածին եկեղեցու գրադարանի հարցը: Հայկական կողմն առաջարկել է տեղափոխել այն, քանի որ միջնադարյան այս եկեղեցին ևս վերանորոգման կարիք ունի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---