19 հունվարի 2012 - 11:48 AMT
Facebook-ը գործարկել է ավելի քան 60 նոր հավելված

Facebook սոցիալական ցանցը թողարկել է ավելի քան 60 նոր Facebook հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս օգտագործողներին կիսել իրենց լուսանկարները, ճամփորդությունները, նորաձևությունը, երաժշտությունը, որը լսում են այդ պահին, հոդվածները, որը կարդում են իրենց Facebook Timeline-ում, գրում է BBC-ին։

Facebook-ը այս նորույթն անվանում է «ոչ անմիջական կիսում», այսինքն յուրաքանչյուր երգ կամ այլ գործողություն, որը հայտնվում է օգտագործողի Timeline պատին, հրապարակվում է ավտոմատ կերպով։ Դրա համար օգտագործողն ընդամենը մեկ անգամ պետք է միանա հավելվածին։

Նշված հավելվածներից են օրինակ Ticketmaster-ը, Foodspotting-ը և այլն։

Facebook-ի արտադրանքների տնօրենը ասել է, որ նրանք պատրաստվում են գալիք շաբաթների և ամիսների ընթացքում գործարկել հազարավոր նման հավելվածներ։

Facebook սոցիալական ցանցը հիմնադրվել է 2004-ին։ Այսօր այն ամենախոշոր սոցիալական ցանցն է ողջ աշխարոհւմ ավելի քան 800 միլիոն օգտագործողով։