Հայաստանը Հորդանանի հետ կկիսվի ատոմակայանի կառուցման իր փորձով

Հայաստանը Հորդանանի հետ կկիսվի ատոմակայանի կառուցման իր փորձով

PanARMENIAN.Net - Հայաստանը և Հորդանանը համագործակցելու են ատոմային էներգետիկայի խաղաղ օգտագործման ոլորտում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն է տվել Հայաստանի և Հորդանանի միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության վերաբերյալ:

«Նրանք պատրաստվում են կառուցել ատոմակայան, այդ պատճառով լավ փորձի կարիք ունեն: Համագործակցելու ենք մասնագետների պատրաստման և փոխանակման ոլորտում ևս»,- հունվարի 19-ին լրագրողներին է հայտնել նախարարը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---