19 հունվարի 2012 - 12:46 AMT
Չի բացառվում, որ արաբական գարունը կարող է հասնել նաև Ադրբեջան, կարծում է հայ փորձագետը

Չի բացառվում նաև, որ արաբական գարունը հասնի նաև Ադրբեջան: Ինչպես մամուլի ասուլիսում հայտնել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, Բաքվում նման սցենարի զարգացման համար հիմք է հանդիսանում այն, որ քաղաքական դաշտում ալիևյան ռեժիմը ճնշում է գործադրում այն ամենի վրա, ինչն իր դեմ է: Դրա հետ մեկտեղ, հայ փորձագետը կարծում է, որ Ադրբեջանում հատուկ ընդդիմություն չկա, որը կկարողանար դեմ գնալ երկրի կառավարությանը: «Ադրբեջանում ընդդիմությունը ներառում է միայն իսլամիստներին»,-ասել է նա, հավելելով, որ մյուսները, ովքեր դեմ են Ալիևի ռեժիմին, պարզապես լռում են: Այդ համատեքստում փորձագետը նկատել է, որ Ադրբեջանի ընդդիմության հանրահավաքներին հավաքվում է 50-100 մարդ:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նաև նշել է, որ Ադրբեջանի իշխանությունների նմանատիպ վարքը կապված է ղարաբաղյան հակամարտության հետ, քանի որ նրանք տարբեր սադրիչ գործողությունների միջոցով փորձում են ակտիվացնել հակամարտությունը` ներքին ճնշումներից ուշադրությունը շեղելու համար: Հայ փորձագետը նաև նշել է, որ այդ երկրի ղեկավարության համար առաջնային է համարվում հակամարտության լուծումը, այլ ոչ թե ներքին լարվածության: