Հունվարի 24-25 Երևանում տեղի կունենա խորհրդաժողով` նվիրված հայ-վրացական սահմանի համալիր կառավարմանը

Հունվարի 24-25 Երևանում տեղի կունենա խորհրդաժողով` նվիրված հայ-վրացական սահմանի համալիր կառավարմանը

PanARMENIAN.Net - Երևանում տեղի կունենա խորհրդաժողով` նվիրված հայ-վրացական սահմանի համալիր կառավարմանը: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման» UNDP ծրագրի ղեկավար Գրիգոր Մալինցյանը:

Իր հերթին, ՀՀ ԱԱԽ աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանն ընդգծել է, որ կոնֆերանսին կմասնակցեն նաև ֆրանսիացի փորձագետներ, քանի որ ծրագրում կիրառվելու է սահմանների կառավարման ֆրանսիական մոդելը:

Մալինցյանն ու Թանանյանն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի համալիր կառավարման ծրագրի երկկողմ համագործակցության բարձր մակարդակը, ինչպես նաև նկատել է, որ երրորդ երկրներում հանդիպումների ընթացքում տեղի են ունենում խորհրդակցություններ և մտքերի փոխանակում նաև Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

4  19.01.12 - ԱԱԽ ներկայացուցիչ Արամ Թանանյանի և Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի հայաստանյան ղեկավար Գրիգոր Մալինցյանի ասուլիսը
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---