«Անելիք Բանկի» ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելը 2011թ. աճել է շուրջ 65,4 %-ով

«Անելիք Բանկի» ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելը 2011թ. աճել է շուրջ 65,4 %-ով

PanARMENIAN.Net - «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելն աճել է շուրջ 65,4 %-ով` 31.12.11թ. դրությամբ հասնելով ավելի քան 18,3 մլրդ դրամի : Ընդ որում, միայն 2011 թ. չորրորդ եռամսյակում ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդներն աճել են 3,2 մլրդ դրամով` 21,2 %-ով: Բանկի ընդհանուր ավանդային պորտֆելը` ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրաված, աճել է շուրջ 67,4 %-ով` հասնելով ավելի քան 20,5 մլրդ դրամի, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

Ֆիզ. անձանցից ներգրաված ավանդային պորտֆելի աճը պայմանավորված է հիմնականում 3 ավանդատեսակներով` «Ապահով», «Վստահելի» և «Արձակուրդային», ընդ որում, «Ապահով» և «Վստահելի» ավանդատեսակների գծով Բանկն արձանագրել է ամենաբարձր ցուցանիշները` 6,2 մլրդ դրամ: Իսկ իրավաբանական անձանց դեպքում հիմնական աճը պայմանավորված է «Կուտակային» ավանդատեսակով:

«2011 թվականի ընթացքում Բանկը, հավատարիմ մնալով իր որդեգրած ռազմավարությանը, մշակել և հաճախորդներին է ներկայացրել այնպիսի ավանդային գործիքներ, որոնք առավելագույնս հարմարեցված են հաճախորդների պահանջմունքներին: Դրա վառ ապացույցն է հանդիսանում 56%-ով ավանդատուների թվի աճը /ֆիզ. անձանց/ նախորդ տարվա համեմատ, ինչն էլ իր հերթին ընդգծում է հաճախորդների վստահությունը Բանկի նկատմամբ: 2011 թվականի ընթացքում Բանկը չի ավելացրել ներգրաված ավանդների տոկոսադրույքները` տարեկան տոկոսադրույքի մաքսիմալ շեմ սահմանելով ՀՀ դրամի դեպքում մինչև 12.5%, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում` մինչև 9% տոկոսադրույքներ:

Ավանդների առումով Բանկն ունի կարևոր առավելություն. մեր բանկի բոլոր ավանդատուները հնարավորություն ունեն անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի հետ վերցնել ավանդը կամ նրա մի մասը` համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ:

Ֆիզիկական անձանց համար նախատեսված ժամկետային ավանդների մշտապես համալրվող տեսականին և ճկուն սակագնային համակարգը նպաստում են Բանկի ֆիզիկական անձանց ավանդների թե' ծավալային և թե' քանակական աճին:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում 2012 թվականին նախատեսվում են նոր ավանդատեսակների համալրում, որոնք ևս կլինեն ճկուն և Բանկի հաճախորդներին հնարավորություն կտան առավել արդյունավետ տնօրինել իրենց դրամական միջոցներն ու խնայողությունները»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Գովազդի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---