Սիլվիո Բեռլուսկոնին մտածում է «Միլան» ֆուտբոլային ակումբը վաճառելու մասին

Սիլվիո Բեռլուսկոնին մտածում է «Միլան» ֆուտբոլային ակումբը վաճառելու մասին

PanARMENIAN.Net - Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մտածում է «Միլան» ֆուտբոլային ակումբը վաճառելու մասին: Իտալական ակումբը կարող են գնել Բեռլուսկոնիի ռուս բարեկամները, հայտնում է pravda.ru-ն: Սակայն, դրանք դեռ լուրեր են:

Օրերս հերթական անգամ տեղեկություն է հայտնվել, որտեղ ասվում է, որ Իտալիայի նախկին վարչապետը լրջորեն մտածում է իր ֆուտբոլային ակումբը վաճառելու մասին, որի սեփականատերն է նա արդեն գրեթե 26 տարի շարունակ:

Բեռլուսկոնիի շրջապատում նշում են, որ նա որոշել է ձերբազատվել ակումբից վատ ֆինանսական վիճակի պատճառով: «Միլանի» պարտքերը, որոշ գնահատականներով, կազմում են 75-110 մլն եվրո տարեկան: Հավանաբար, հենց այդ վնասների փոխհատուցմամբ է ստիպված զբաղվել Բեռլուսկոնին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---