Բաքու. Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների մասին բանաձևի ընդունումը կվնասի տարածաշրջանային գործընթացներին

PanARMENIAN.Net - Ադրբեջանում «մտավախություն» կա, որ Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների վերաբերյալ բանաձևի ընդունումը կվնասի տարածաշրջանային գործընթացներին: Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Քելլերին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն են կանչել, որտեղ նա հանդիպել է ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովի հետ, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, դեսպանին «հասկացրել են», որ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դիտարկումը լրջորեն մտահոգում է Ադրբեջանին, և նման օրինագծի ընդունումը կարող է բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանային գործընթացների վրա:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ստորին պալատի կողմից ընդունվել է 2011թ. դեկտեմբերի 22-ին: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Այս որոշումից հետո Անկարան հետ է կանչել իր դեսպանին Ֆրանսիայից և սպառնում է լիովին խզել հարաբերությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---