20 հունվարի 2012 - 09:35 AMT
Գերմանիան դեմ է Իրանի հետ բոլոր ֆինանսական գործողություններն արգելելուն

Եվրամիության 27 երկրների դեսպանները համաձայնեցրել են Իրանի ԿԲ դեմ պատժամիջոցների փաթեթը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:

Ըստ աղբյուրի, վերջանականպես պատժամիջոցները կհաստատվեն հունվարի 23-ին ԵՄ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստում: «Արգելք կսահմանվի Իրանի ԿԲ մի շարք տրանզակցիաների վրա: Սակայան, ԵՄ-ն մտադիր չէ ամբողջությամբ խզել կապերը»,-ասել է դիվանագետը:

Իրանի հետ բոլոր ֆինանսական գործողություններն արգելելուն դեմ է եղել Գերմանիան, որին Թեհրանը պարտք է 2,6 մլրդ եվրո: