20 հունվարի 2012 - 09:57 AMT
Իրանի հյուսիսում տեղի է ունեցել վերջին 10 տարում ամենահզոր երկրաշարժը

Իրանի հյուսիս-արևելքում տեղի է ունեցել վերջին տասնամյակում ամենահզոր երկրաշարժը, որից տուժել է 36 մարդ, հայտնում է Fars գործակալությունը:

Երկրաշարժի մագնիտուդը, որին նախորդել է 20 ստորգետնյա ցնցում, կազմել է 5,5:

Ըստ սեյսմոլոգների, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Նիշապուր քաղաքից 10 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևմուտք:

Ըստ IRNA գործակալության, երկրաշարժը տևել է 7 վայրկյան: