20 հունվարի 2012 - 11:05 AMT
Թալիբներն առաջարկել են Ռուսաստանին միասին հարձակվել ԱՄՆ-ի վրա

Ռուսաստանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը BBC-ին տված հարցազրույցում պատմել է, որ 2001թ. թալիբներն առաջարկել են Ռուսաստանին միասին հանդես գալ ԱՄՆ-ի դեմ:

Ըստ նրա, Թալիբանի դեմ ամերիկյան արշավի մեկնարկից մի քանի օր անց Տաջիկստանի ու Աֆղանստանի սահմանին հայտնվեցին թալիբների ներկայացուցիչները: Նրանք հայտարարեցին, որ լիազորված են իրենց առաջնորդ Մուլլա Օմարի կողմից առաջարկել Ռուսաստանին միասին գործել ԱՄՆ-ի դեմ:

Սերգեյ Իվանովը, որն այն ժամանակ պաշտպանության նախարար էր, ասել է, որ Ռուսաստանը կոշտ պատասխան է տվել թալիբներին:

Սերգեյ Իվանովի հարցազրույցը ցուցադրվել է «Պուտինը, Ռուսաստանը և Արևմուտքը» փաստագրական ֆիլմում՝ BBC եթերում: