20 հունվարի 2012 - 11:13 AMT
ՅՈւՆԵՍԿՕ-ում կքննարկվեն արաբական գարնան արդյունքները

Հունվարի 24 ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կկայանա համաժողով` «Արաբական գարունը մեկ տարի անց. եգիպտական հեռանկարներ» անվամբ:

Մասնակիցները կփորձեն վերլուծել վերջին տարվա իրադարձությունները և դրանց ազդեցությունը նոր քաղաքական, սոցիալական, մշակութային և կրթական իրողությունների վրա:

Կոնֆերանսին կմասնակցեն իրավապաշտպաններ, քաղաքագետներ, գրողներ և լրագրողներ: Բոլոր ցանկացողները կկարողանան հետևել համաժողովի ընթացքին և հաղորդակցվել նրա մասնակիցների հետ Twitter-ի միջոցով: Կոնֆերանսի ծրագրում լինելու է հայտնի եգիպտական խմբի ելույթ, որը մասնակցել է հեղափոխությանը:

Երաժիշտների երգացանկը ներառում է ինչպես արաբալեզու դասական, ազգային և սուֆիստական երգեր, այնպես էլ ստեղծագործություններ, որոնք գրվել են 2011-ին Թահրիր հրապարակում հեղափոխության ընթացքում:

Համաժողովի ժամանակ գործելու է «18 օր մարտերում» վերնագրով ցուցահանդես` նվիրված եգիպտական հեղափոխությանը: Այնտեղ ներկայացվելու են տեսահոլովակներ, լուսանկարներ, ստերեոսլայդեր, ինչպես նաև եգիպտացի նկարիչների նկարներ, լուսանկարներ և գրաֆֆիտի: