20 հունվարի 2012 - 11:30 AMT
Աշխարհում կա մոտ 2,1 միլիարդ ինտերնետ օգտագործող

Աշխարհի ինտերնետ օգտագործողների թիվը հասել է 2,1 միլիարդի 2011-ին։ Ըստ The Royal Pingdom-ի կազմած ուսումնասիրության, աշխարհի ինտերնետ օգտագործողները կեսը ապրում են Ասիայում։

Միայն Չինաստանում կա 485 միլիոն օգտագործող։ Եվրոպական երկրներին այս վիճակագրության 23%-ն է բաժին ընկնում, 13%-ը Հյուսիսային Ամերիկայից են և 10%-ը Լատինական Ամերիկայից։ Աֆրիկայից, Միջին Արևելքից և Ավստրալիայից ինտերնետ օգտագործողների քանակը 6%, 3% և 1% է։

Ըստ նույն ուսումնասիրության, ողջ աշխարհի բնակչության միայն 36%-ն ունի ինտերնետ հասանելիություն։ Ինտերնետ օգտագործողների ուղիղ կեսը երիտասարդ են՝ 25 տարեկանից ցածր։

Համացանցում կա ավելի քան 555 միլիոն կայք, մոտ 300 միլիոնը դրանցից ստեղծվել է 2011-ին։ Ընդհանուր աշխարհում կան 3,15 միլիարդ էլեկտրոնային փոստի հասցեներ, որը 1,5 անգամ ավելի է աշխարհի ինտերնետ օգտագործողների թվից և այդ բոլոր էլնամակների ավելի քան 70%-ը սպամ նամակներ են։