20 հունվարի 2012 - 12:15 AMT
Ճգնաժամը Հունաստանին ստիպել է «վաճառել» Ակրոպոլիսը

Չարաբաստիկ ճգնաժամը ստիպել է Հունաստանին «վաճառել» Ակրոպոլիսը: Հունական կառավարությունը մասնավոր անձանց և ընկերություններին թույլատրել է վարձակալել Ակրոպոլիսը` ֆոտոնկարահանումների և «այլ միջոցառումների» անցկացման համար: Օրական վարձակալության գումարը կկազմի 1600 եվրո: Ծառայությունից կարող են օգտվել նաև բողոքի ակցիայի մասնակիցները, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ավելին, առաջիկայում իշխանությունները կկազմեն 117 օբյեկտներ ներառող ցուցակ, որոնք հնարավոր կլինի վարձակալել: Գինը կախված կլինի կոնկրետ հուշարձանի պատմական արժեքից: Բացի այդ, եթե օբյեկտների նկարներն օգտագործվեն կոմերցիոն նպատակներով, վարձակալողը հունական կառավարությանը ստիպված կլինի վճարել հավելյալ գումար: