20 հունվարի 2012 - 16:07 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
2011թ. «Արարատբանկի» զուտ շահույթը կազմել է 2,2 մլրդ դրամ

2011թ. «Արարատբանկի» զուտ շահույթը կազմել է 2,2 մլրդ դրամ, կապիտալի շահութաբերության ցուցանիշը (ROE) և ակտիվների շահութաբերության ցուցանիշը համապատասխանաբար կազմել են 19,6 և 3 տոկոս: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հունվարի 20-ին հայտնել է «Արարատբանկ»ԲԲԸ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:

Ինչպես ասել է բանկի ղեկավարը, 2011թ. հաջողվեց ապահովել վարկային ներդրումների 51 տոկոս աճ, ինչը կազմեց 38,6 մլրդ դրամ: Բանկի վարկային պորտֆելի մեծ մասը՝ 65 տոկոս, ըստ Օսիպյանի, կհատկացվի ՓՄՁ-ներին, այդ հարաբերակցությունը կպահպանվի նաև 2012թ.:

2011թ. ավարտին բանկի ակտիվներն աճել են 37 տոկոսով, հաճախորդների քանակն աճել է 50 տոկոսով, պլաստիկ քարտերի քանակն աճել է 30 հազար հատով, աճել է նաև ավանդների քանակը՝ 40 տոկոսով: Աշոտ Օսիպյանը հավելել է նաև, որ բանկը դրական արդյունքներ է արձանագրել նաև դրամական փոխանցումների գծով՝ 2 անգամ, և կոմունալ վճարումների՝ 1,8 անգամ: Անդրադառնալով 2012թ. ծրագրերին՝ նա հայտնել է, որ բանկը կկենտրոնացնի ուշադրությունը վարկավորման երկու ոլորտների վրա՝ գյուղատնտեսության վարկավորում և լիզինգ: Մտադրություն կա բաժանմունքների ցանցն ընդլայնել ևս 5-ով՝ այսօրվա դրությամբ բանկն ունի 37 բաժանմունք:

ՖՈՏՈՇԱՐՔ