21 հունվարի 2012 - 09:27 AMT
Լոնդոնում Օլիմպիական խաղերի խորհրդանիշներից մեկն ուզում են դարձնել Փոլ Մակկարտնիի երաժշտական լեգենդը

Լոնդոնում Օլիմպիական խաղերի խորհրդանիշներից մեկն ուզում են դարձնել Փոլ Մակկարտնիի երաժշտական լեգենդը:

«Առայժմ հաստատ չգիտեմ, թե ինձ համար ինչ դեր են նախատեսել, բայց միանգամայն կարող եմ ինչ-որ բան անել Օլիմպիադայի համար»,- ասել է Մակկարտնին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Օլիմպիական խաղերի ժամանակ սըր Փոլի մի առաքելության մասին բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին ավելի վաղ: Ռինգո Սթարի հետ միասին Մակկարտնին կբացի Օլիմպիական խաղերը «լիվերփուլյան քառյակի» հայտնի հիթերով:

Նրա գործընկերների խոսքով` այդ ելույթը կտեսնեն ամբողջ աշխարհի միլիոնավոր մարդիկ, և այն հիանալի նախաբան կդառնա մեգապոլիսում սպորտային մարաթոնի բացման համար: