21 հունվարի 2012 - 12:51 AMT
Թուրքիայի վարչապետ. Դինքի սպանության գործը դեռևս փակված չէ

Հրանտ Դինքի գործը չի փակվել: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ինչպես գրում է Today’s Zaman-ը, Էրդողանը հույս է հայտնել, որ «Վերաքննիչ դատարանը կպարզաբանի իրավիճակը»:

«Թող ոչ ոք կառավարությանը չմեղադրի դատարանի վճռի հարցում: Ոչ մի դավադրություն չբացահայտված չի մնա»,-ասել է նա: Հունվարի 17-ին թուրքական դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվող Էրհան Թունջելին և ցմահ բանտարկության` Յասին Հայալին:

Դատավարությունը տևեց 5 տարի: Հրանտ Դինքը սպանվել է 200թ. հունվարի 19-ին իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը:

Դինքի ընտանիքի փաստաբանները գտնում են, որ Սամասթը գործիք է եղել հանցագործության պատվիրատուների ձեռքում: