21 հունվարի 2012 - 13:46 AMT
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Բրազիլիա կայցելեն մոտ 600 հազար արտասահմանցի զբոսաշրջիկներ

Բրազիլիան շարունակում է պատրաստվել աշխարհի ֆուտբոլի առաջնությանը, որը կկայանա 2014 թվականին: Բրազիլիայի զբոսաշրջության նախարարությունը մշակում է նոր էքսկուրսիոն ուղիներ:

Նախարարությունում խոստանում են, որ 2014թ ճանապարհորդներին առաջարկվելու է 184 զբոսաշրջային ուղղություններ, որոնք տեղակայված են լինելու առաջնությունն ընդունող 12 քաղաքներից 300 կմ հեռավորության վրա:

Ցուցակը կազմվել է տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների նախընտրությունների հիման վրա: Հաշվի է առնվել նաև ժամանակահատվածը, որը չպետք է գերազանցի 3 ժամը վերգետնյա տրանսպորտով և 2 ժամը` օդայինով, հայտնում է travel.ru-ն: Զբոսաշրջության նախարարության վերջնական գնահատականներով, 2014թ ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Բրազիլիա կայցելեն մոտ 600 հազար արտասահմանցի զբոսաշրջիկներ, և ևս 3 մլն բրազիլացիներ կշրջագայեն երկրում:

Ֆուտբոլային խաղերը կկայանան Ռիո դե Ժանեյրոյում, Սալվադորում, Մանաուսում, Կույաբայում, Կուրտիտիբայում, Բելու Օրիզոնտիում, Բրազիլիայում, Ֆորտալեզայում, Նատալում, Պորտու Ալեգրիում, Ռեսիֆիում և Սան Պաուլոյում: