21 հունվարի 2012 - 16:58 AMT
Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ-փորձաքննությունը իրականացվելու է շուրջօրյա

2012թ Լոնդոնի Օլիմպիական խաղերի մարզիկների դոպինգ-փորձաքննությունը իրականացվելու է շուրջօրյա` ժամանակակից լաբորատորիայում: 24 ժամերի ընթացքում հայտնի կդառնա մարզիկների արյան մեջ դոպինգի առկայությունը: Սակայն Էրիթրոպոետինի առկայությունը արյան մեջ հնարավոր է բացահայտել 48 ժամվա ընթացքում:

Օլիմպիադայի կազմակերպիչների` դոպինգի դեմ պայքարը, իրականացվելու է դեղագործական «ԳլակսոՍմիթՔլայն» ընկերության հետ համատեղ, և ծրագրվում է իրականացնել 200 արգելված դեղամիջոցների բացահայտման 6250 թեստ:

Լաբորատորիայում աշխատելու են 150 գիտնակններ և այն տեղակայվելու է օլիմպիական մարզադաշտից 35 կմ հեռավորության վրա, հայտնում է newsru.com-ն:

10500 մարզիկներից, ովքեր մասնակցելու են Լոնդոնի Օլիմպիական խաղերին, ոմանք քննության են ենթարկվելու մեկ անգամից ավել: Գիտնակնները հատուկ ուշադրություն դարձնելու են Էրիթրոպոետինի և մարդկային աճի հորմոնի բացահայտմանը: