Վրաստանի պատրիարքարանը գտնում է, որ Սուրբ Նշան եկեղեցին իրե՞ն է պատկանում

Վրաստանի պատրիարքարանը  գտնում է, որ Սուրբ Նշան եկեղեցին իրե՞ն է պատկանում

PanARMENIAN.Net - Վրաստանի պատրիարքարանը Սուրբ Էջմիածնին առաջարկում է տաճարների գիտական հետազոտություն և դրանց սեփականության հարցերի անաչառ դիտարկում: Ինչպես ասվում է Վրաց Ուղղափառ եկեղեցու տարածած հայտարարության մեջ. «Ինչպես հայտնի է, Նոր տարուն Թբիլիսիի հին թաղամասում՝ Սերեբրյանայա փողոցում գտնվող Սբ. Նիկոլայ չգործող եկեղեցում, որը հայերն անվանում են Սուրբ Նշան, հրդեհ բռնկվեց, և եկեղեցին տուժեց: Այս փաստն անհանգստացնում է մեզ: Ափսոս, որ այս դեպքի կապակցությամբ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն անճշտություններ է պարունակում: Վրաստանի պատրիարքարանը գտնում է, որ Սերեբրյանայա փողոցում գտնվող եկեղեցում անհրաժեշտ է ամրացման աշխատանքներ իրականացնել, այնուհետև ստեղծել համատեղ հանձնաժողով, որը հնագիտական հետազոտություններ և համապատասխան եզրակացություն կկատարի: Այս գործին անպայման պետք է մասնակցեն ինչպես վրաց պատրիարքարանի, այնպես էլ հայկական կողմի ներկայացուցիչները, որպեսզի անկողմնակալ կերպով որոշեն տաճարի ծագումը և, հետևաբար, դրա պատկանելության հարցը: Համապատասխան կերպով պետք է գիտական ուսումնասիրության ենթարկվեն նաև մյուս վիճելի տաճարները և միայն դրանից հետո հավասարության սկզբունքով պետք է տեղի ունենա Հայաստանում՝ Լոռու-Տաշիրի թեմի եկեղեցիների հանձնումը Վրաց Ուղղափառ եկեղեցուն, իսկ Վրաստանում՝ հայկական կողմին», հաղորդում է «Грузия Online»-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---