23 հունվարի 2012 - 10:45 AMT
2011թ նոյեմբերին Հայաստանի խոշոր հարկատուների եկամուտն ավելացել է 10.4 տոկոսով

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի նոյեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի: 2011 թվականի նոյեմբեր ամսվա խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծությունը իրականացվել է 2010 և 2011 թվականների նոյեմբեր ամիսների նույն 440 հարկ վճարողների համար: Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ իրացումից հասույթը 2011թ.–ի նոյեմբեր ամսին կազմել է 231.5 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 10.4 %-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 216 կազմակերպությունների մոտ` 47.0 մլրդ դրամով և նվազել 217-ի մոտ` 29.0 մլրդ դրամով:

01.12.2011թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 98.4 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 58.1 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 18.5 մլրդ դրամ: Բացի այդ, 2011թ.-ի նոյեմբեր ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 1584.4 մլն դրամի չափով: