Դավութօղլուն հրաժարվել է հանդիպել Քեթրին Էշթոնի հետ` Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի պատճառով

Դավութօղլուն հրաժարվել է հանդիպել Քեթրին Էշթոնի հետ` Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի պատճառով

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն մերժել է ԵՄ արտաքին գործերի և քաղաքական անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի` Բրյուսել այցելելու հրավերը:

Համաձայն թուրքական ԶԼՄ-ների, նման որոշումը կապված է այսօր ֆրնասիական Սենատում ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման հետ:

Բացի այդ, Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար և ԵՄ հետ բանակցությունների պատվիրակության ղեկավար Էգեմեն Բաղիշը, մեկնաբանելով բողոքի ակցիան Փարիզում, հույս է հայտնել, որ «այն կարթնացնի և խելքի կբերի նրանց, ով Ֆրանսիայում կայանալիք ընտրությունների նախաշեմին վախենում է կորցնել պաշտոնը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---