23 հունվարի 2012 - 12:20 AMT
Եվրոպայում ձերբակալվել են Megaupload կայքի երկու աշխատակիցներ

Եվրոպայում ձերբակալել են հետախուզման ենթակա երկու մարդու, որոնք առնչություն ունեն աշխարհի ամենամեծ Ֆայլերի հոսթինգ ծառայության MegaUpload-ի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղելով Նոր Զելանդիայի իշխանություններին։

39-ամյա գերմանացի Սվեն Էյխտերնախին ձերբակալել են Գերմանիայում։ Ըստ Գերմանիայի օրենքի նրան չեն կարող հանձնել այլ երկրի իշխանություններին։ Իսկ Հոլանդիայում ձերբակալել են 32-ամյա Անդրյուս Նոմմին։ Ձերբակալվածները մեղադրվում են ինտերնետ-հենության և փողերի լվացման մեջ։ Բացի դրանից հետախուզման մեջ է Սլովակիայից Ջուլիուս Բենկոն։

MegaUpload ծառայությունը հունվարի 19-ին դադարեց գործել ԱՄՆ իշխանությունների հրամանով։ Ընկերությունը գտնվում էր Հոնկոնգում, իսկ սերվերները ԱՄՆ-ում և Նիդերլանդներում։ Իսկ կայքի ղեկավարները, մասնավորապես, Կիմ Դոտկոմը ապրում էր Նոր Զելանդիայում։

ԱՄՆ իշխանությունները պահանջում են Կիմ Դոտկոմին հանձնել ԱՄՆ-ին։ Նրան մեղադրում են ոչ օրինական գործունեությամբ 175 միլիոն դոլար վաստակելու մեջ։ Վերջինս պնդում է, որ անմեղ է՝ նշելով, որ կայքը միայն պահպանում էր ֆայլեր (երգեր, ֆիլմեր և այլն)։

Սակայն ԱՄՆ դատախազությունը պնդում էր, որ կայքի աշխատակիցներն լավատեղյակ են եղել ոչ օրինական բովանդակությանը և օգտագործողների կողմից դրանց ներբեռնման և վերբեռնման մասին, սակայն չեն կատարել այդ ուղղությամբ ոչ մի աշխատանք։

MegaUpload-ի փակումից հետ հաքերային խմբավորում Anonymous-ը մեծ կիբերհարձակումների ենթարկեց թե՛ ԱՄՆ իշխանությունների կայքերը, թե՛ Ֆրանսիայի, որը կողմ էր հանդիսացել MegaUpload-ի փակմանը։