23 հունվարի 2012 - 12:57 AMT
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի մի հատվածում երթևեկությունը արգելված է բոլոր մեքենաների համար

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ըստ Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և բնական ռեսուրսների նախարարության հաղորդած տվյալների, հունվարի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածներում առկա է ձյան փլուզումների վտանգ,ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տեսակի մեքենաների համար:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ առատ ձյան տեղումների և սառցակալման պատճառով, նույն ճանապարհի Պասանաուրի- Գուդաուրի (Պոստա) հատվածում երթևեկությունը սահմանափակված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը բաց է:

Առատ ձյան տեղումների պատճառով Կոբի-Լարսի ճանապարհին երթևեկությունը թույլատրվում է միայն 2 տանող կամրջակներով մեքենաների համար: Այլ տիպի մեքենաների համար երթևեկությունը արգելված է: Ստեփանծմինդա- Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է: Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: Ճանապարհի այլ հատվածները ամբողջապես երթևեկելի են: