23 հունվարի 2012 - 13:40 AMT
Կարեն Շախնազարովը մտադիր է իր տարեդարձի կապակցությամբ թողարկել «Սպիտակ վագր» կինոնկարը

«Մոսֆիլմի» ղեկավար Կարեն Շախնազարովը ցանկանում է թողարկել է «Սպիտակ վագր» ֆիլմն իր տարեդարձի կապակցությամբ, որը տոնվելու է հուլիսին: Այդ ֆիլմի շուրջ, որը հիմնված է Իլյա Բոյաշևի «Տանկիստը կամ սպիտակ վագրը» ռազմական պատմվածքի վրա, Շահնազարովը աշխատել է ամբողջ անցյալ տարվա ընթացքում:

«Այսօր ես սկսում եմ մոնտաժը և փետրվարի վերջին կավարտեմ: Կցանկանայի տարեդարձիցս առաջ ինձ նման նվեր մատուցել և թողարկել ֆիլմը, ցույց տալ, որ ես դեռ նկարում եմ»,-ասել է ռեժիսորը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դեպքի իրադարձությունները տեղի են ունենում Հայրենական Մեծ պատերազմի տարիներին և պատմում է գերմանական ուրվական-տանկին հրաշքով փրկված զինվորի դիմակայության մասին: Հենց վերջինս էլ կոչվում էր «Սպիտակ վագր»: Սցենարը գրել է Շախնազարովը կինոդրամատուրգ Ալեքսանդր Բորոդյանսկու հետ համատեղ:

Ռեժիսորը համոզված է, որ բոլոր դժվարությունների հետ մեկտեղ, որոնց հանդիպում ենք հայրենական ֆիլմերի վարձակալության ընթացքում, իմաստ չկա դրանք ինքնուրույն ներկայցնելու, երբ ֆիլմի պրոդյուսերները իրենք են պայմանավորվում կինոթատրոնների հետ: Նման մարտավարություն է ընտրվել այնպիսի ռեզոնանսային ֆիլմերի համար, ինչպիսիք են «Ելենան», «Նկարը մթնշաղում» և «Շապիտո-շոուն»:

«Դա շատ դժվար է անել, գրեթե անհնար է, այնտեղ կա իր յուրահատկությունը: Սակայն ինչ էլ լինի, ֆիլմը պետք է ցուցադրվի»,-պնդում է «Մոսֆիլմի» ղեկավարը: